
Հայաստանում ԵՄ երկրների արտակարգ և լիազոր դեսպանները Երեւանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ այցելել են Հանրային հեռուստաընկերություն։
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ կայացած հանդիպման ընթացքում դեսպաններին ներկայացվել է Հանրայինի առօրյա աշխատանքը, ինչպես նաև քննարկվել են հնարավոր համագործակցության ծրագրերը։
Զրույց-քննարկմանը հաջորդել է շրջայց, որի ընթացքում դեսպանները ծանոթացել են Առաջինի արտադրական գործընթացներին և տեխնիկական հնարավորություններին։




