
Լուվրի տնօրեն Լորենս դե Կարը իր հրաժարականի դիմումը ներկայացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ AFP-ն հաղորդում է, որ Մակրոնն ընդունել է հրաժարականը։
Դե Կարը դարձավ Ֆրանսիայի գլխավոր թանգարանի առաջին կինը՝ պաշտոնը ստանձնելով 2021 թվականին։
Նրան փոխարինողի անունը դեռևս չի հայտարարվել։
Վերջին տարիներին Լուվրը բախվել է մի շարք մարտահրավերների․ չորս ամիս առաջ թանգարանից կողոպուտ էր եղել, վնասը կազմել էր 88 միլիոն եվրո։




