ԿարևորՍպորտ

Օլիմպիական ոսկի նվաճած ամերիկացի հոկեյիստուհիները մերժել  են Թրամփի հրավերը

ԱՄՆ-ի կանանց հոկեյի հավաքականը հրաժարվել է հանդիպել Դոնալդ Թրամփի հետ՝ մերժելով Կոնգրեսում նախագահի ամենամյա ելույթին ներկա լինելու հրավերը։

ԱՄՆ-ի Հոկեյի ֆեդերացիայի ներկայացուցիչը նշել է, որ պատճառը մարզուհիների խիստ հագեցած ժամանակացույցն է։

NBC-ն հայտնում է, որ Թրամփը Կոնգրեսում իր ելույթին մասնակցելու համար նախ հրավիրել է հոկեյիստներին` Օլիմպիական խաղերում հավաքականի հաղթանակից հետո հեռախոսազրույցի ժամանակ։

«Պետք է ձեզ ասեմ՝ ստիպված կլինենք հրավիրել նաեւ կանանց հավաքականին, դուք էլ հասկանում եք»,- ասել է նախագահը` կատակելով, որ եթե չհրավիրի մարզուհիներին, ապա կարող են իրեն իմփիչմենթ հայտարարել։

ԱՄՆ-ի կանանց եւ տղամարդկանց հոկեյի հավաքականները կիրակի օրն ավարտված Օլիմպիական խաղերում նվաճել են ոսկե մեդալներ։

Կարդացեք նաև

Back to top button