
Լորդ Փիթեր Մանդելսոնը ձերբակալությունից մի քանի ժամ անց ազատ է արձակվել գրավի դիմաց, հայտնել է ոստիկանությունը։ Նրան ձերբակալել էին ծառայողական դիրքի չարաշահման կասկածանքով, քննությունը շարունակվում է։
BBC-ին հայտնել է, որ ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը լոնդոնյան տուն է վերադարձել Գրինվիչի ժամանակով ժամը 02:00-ին (Երեւանի ժամանակով` 6։00-ին)։
Բրիտանական քաղաքականության 72-ամյա վետերանը մտերիմ հարաբերություններ է ունեցել մանկապղծության մեջ մեղադրվող Ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ։
ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից հունվարի վերջին հրապարակված Էփշտեյնի գործով փաստաթղթերի վերջին փաթեթից պարզվել է, որ լեյբորիստ քաղաքական գործիչ լորդ Փիթեր Մանդելսոնը Էփշտեյնի հետ պահպանել է ընկերական հարաբերություններ անգամ նրա առաջին դատավճռից հետո։
Ոստիկանությունը կասկածում է, որ Մանդելսոնը Էփշտեյնի հետ նամակագրության ընթացքում նրան փոխանցել է կառավարական գաղտնի տեղեկություններ։




