ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ի արևելյան ափին ձնաբուք է. չեղարկվել է ավելի քան 5000 չվերթ, հարյուր հազարավոր տներ հոսանքազրկված են

ԱՄՆ-ի արևելյան ափին հզոր ձնաբուք է սկսվել։ Նյու Յորք, Բոստոն և Ֆիլադելֆիա քաղաքները հայտնվել են ձնաբքի նախազգուշացման գոտում։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ փոթորիկը կարող է լինել ամենաուժեղը վերջին տասնամյակում։

Արտակարգ դրություն է հայտարարվել Նյու Յորք, Նյու Ջերսի, Փենսիլվանիա, Դելավեր, Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս և Կոնեկտիկուտ նահանգներում։ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ որոշ շրջաններում ձյան ծածկույթը կարող է հասնել 60 սմ-ի։

Քամու պոռթկումները կհասնեն 113 կմ/ժ (70 մղոն/ժ) արագության, ինչի հետևանքով կարող են տապալվել ծառեր և էլեկտրահաղորդման գծեր։

Ըստ FlightAware ծառայության՝ արդեն չեղարկվել են ավելի քան 5300 ներքին և միջազգային չվերթեր։

Նյու Յորքի բոլոր դպրոցները փակ են, դասերը նույնիսկ հեռավար չեն անցկացվում։

Ըստ Power Outage առցանց ծառայության՝ Նյու Ջերսիում, Մասաչուսեթսում և Դելավերում հարյուր հազարավոր մարդիկ զրկված են էլեկտրաէներգիայի մատակարարումից։

Delaware Electric Cooperative-ը հայտնել է, որ «իրական քաոս» է ստեղծվել «հազարավոր ընկած ծառերի, էլեկտրահաղորդման գծերի և սյուների» պատճառով։

Կարդացեք նաև

Back to top button