
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը կարող են խաղաղության բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել առաջիկա երեք շաբաթվա ընթացքում։
Ուիթքոֆը նաև ենթադրել է, որ հաջորդ քայլը կարող է լինել Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպման կազմակերպումը։
«Ջարեդը (Քուշները՝ Դոնալդ Թրամփի մյուս հատուկ բանագնացը) և ես որոշ առաջարկներ ենք արել երկու կողմերին։ Նրանք կհանդիպեն առաջիկա երեք շաբաթվա ընթացքում, ինչը, հնարավոր է, նույնիսկ հետագայում նախագահներ Զելենսկի-Պուտին հանդիպման պատճառ դառնալ», — ասել է Ուիթքոֆը Fox News-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ հանդիպումը կարող է լինել եռակողմ․ Դոնալդ Թրամփը կարող է միանալ բանակցություններին։ Վիտկոֆը, սակայն, նշել է, որ Թրամփը չի մասնակցի, եթե վստահություն չունենա արդյունքի հասնելու հարցում։
Այս շաբաթ Վլադիմիր Զելենսկին չի բացառել փետրվարի վերջից եռակողմ բանակցությունների նոր, չորրորդ փուլի հնարավորությունը։
Ուկրաինայի նախագահը բազմիցս կոչ է արել Պուտինի հետ անմիջական հանդիպում կազմակերպել՝ ամենավիճելի հարցերը լուծելու համար։ Սակայն Կրեմլը հայտարարել է, որ նման գագաթնաժողով կարող է տեղի ունենալ միայն Մոսկվայում, ինչը ուկրաինական իշխանություններն անընդունելի են համարում։




