ԿարևորՍպորտ

Մամիկոն Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել Կոտբուսում ընթացող աշխարհի գավաթի ժամանակ

Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի ընթացքում նժույգ թափեր վարժության ժամանակ Հայաստանը ներկայացնող Մամիկոն Խաչատրյանը արծաթե մեդալ է նվաճել, հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից:

Ոսկե մեդալը բաժին է հասել Իտալիային, իսկ բրոնզը՝ Ղազախստանին։

Ավելի վաղ հայտնել էին, որ օղակներով վարժության ժամանակ Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանն առաջին տեղն է զբաղեցրել։

Հայաստանի ներկայացուցիչը 14.366 միավոր է հավաքել, 2-րդ տեղում է Ադրբեջանը ներկայացնող Նիկիտա Սիմոնովը՝ 14.000 միավորով, 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ Քեմերոն Նելսոնը՝ 13.866 միավորով։

Այսպիսով, օղակների վարժությունում ոսկե մեդալը բաժին է հասել Հայաստանին, արծաթը՝ Ադրբեջանին, իսկ բրոնզը՝ ԱՄՆ-ին։

Կարդացեք նաև

Back to top button