ԿարևորՏնտեսական

Վրաստանը խորհրդանշական գին է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար

Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հայտարարության համաձայն՝ Վրաստանը խորհրդանշական գին է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար, հայտնում է sputnik-georgia.ru-ն։

2025 թվականի դեկտեմբերի սկզբին Վրաստանն ապահովել է Ադրբեջանից Հայաստան նավթի միանվագ, անվճար տարանցում իր տարածքով։

Հաջորդ խմբաքանակը տեղափոխվել է ստանդարտ սակագնով, ինչը, ըստ լրատվամիջոցի՝ դժգոհություն էր առաջացրել Հայաստանում։

Մաքսատուրքերի հարցը քննարկման հիմնական թեման էր էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի միջև Երևանում կայացած հանդիպման ժամանակ։

Հանդիպմանը նաև նշվել է, որ երկու երկրներն էլ հատուկ ուշադրություն են դարձնում բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների զարգացմանը։

Կարդացեք նաև

Back to top button