ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը չարաշահել է իր լիազորությունները՝ Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքի համաձայն բազմաթիվ երկրների նկատմամբ մեծ մաքսատուրքեր սահմանելով։ 2025-ի ապրիլին էր Թրամփը սահմանել նոր մաքսատուրքեր՝ իր երկիր ներմուծումը նվազեցնելու և արտադրությունը խթանելու նպատակով։
Նոր հարկատեսակը կտրուկ փոխեց ԱՄՆ-ի տնտեսության բնականոն ընթացքը ու վերաձևեց միջազգային տնտեսական հարաբերությունները։ Որոշումից գրեթե մեկ տարի անց ԱՄՆ Գերագույն դատարանը որոշեց՝ մաքսատուրքն անօրինական է եղել, քանի որ Սահմանադրությունը Կոնգրեսին է տալիս հարկեր՝ ներառյալ մաքսատուրքեր սահմանելու լիազորություն, և, հետևաբար, Դոնալդ Թրամփը չէր կարող կայացնել նման որոշում՝ առանց Կոնգրեսի թույլտվությունը խնդրելու։




