
Փետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության բոլոր մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն։
Հայտնաբերվել է՝
- 5 ինքնաձիգ,
- 2 հրացան,
- 2 մարտական ատրճանակ,
- 5 գազային ատրճանակ,
- 230 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ,
- 10 դանակ և կռփազենք։
ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները։




