ԿարևորՄիջազգային

Հորդանանի ռազմաբազայում տասնյակ ամերիկյան ինքնաթիռներ են նկատվել

Հորդանանի «Մուվաֆաք Սալթի» ռազմաբազայում տասնյակ ամերիկյան ինքնաթիռներ են նկատվել ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման ֆոնին, ըստ «Արմենպրես»-ի՝ գրել է New York Times-ը։

Պարբերականում զետեղված արբանյակային պատկերների վերլուծությունը վկայում է, որ փետրվարի 10-ից հետո նկատվել է ինքնաթիռների կուտակում, մասնավորապես՝ Կատարի «Ալ-Ուդեյդ» և Հորդանանի «Մուվաֆաք Սալթի» ամերիկյան բազաներում։

Լուսանկարներում երևում է ավելի քան 60 հարվածային ինքնաթիռ, ինչը մոտավորապես երեք անգամ գերազանցում է սովորական թիվը։ Ավելին, թռիչքների տվյալների համաձայն՝ փետրվարի 15-ից ի վեր բազայում վայրէջք է կատարել առնվազն 68 ինքնաթիռ։ Թերթը նաև հաղորդում է, որ ապաստարաններում կարող են տեղակայվել լրացուցիչ կործանիչներ։

Արբանյակային պատկերները ցույց են տալիս F-35 կործանիչներ՝ շատ ավելի ժամանակակից ինքնաթիռներ, քան սովորաբար բազայում տեղակայվածներն են: տեղակայվել են նաև մի քանի անօդաչու թռչող սարքեր և ուղղաթիռներ, ինչպեսև նոր հակաօդային պաշտպանության համակարգեր:

Ամերիկյան ինքնաթիռներն ու սարքավորումները բազայում տեղակայված էին Միացյալ Նահանգների հետ կնքված պաշտպանական համաձայնագրի շրջանակում։

Կարդացեք նաև

Back to top button