ԿարևորՀասարակություն

ԱՄՆ դեսպանատունը ոչ ներգաղթային վիզայի դիմորդներին է ներկայացրել մի քանի կարևոր պահանջներ վիզայի հարցազրույցին ներկայանալու համար

ԱՄՆ դեսպանատունը ոչ ներգաղթային վիզայի դիմորդներին է ներկայացնում մի քանի կարևոր պահանջներ, որոնք անհրաժեշտ է կատարել վիզայի հարցազրույցին ներկայանալու համար:

«Ուշադրությո՛ւն ոչ ներգաղթային վիզայի դիմորդներին.

տպեք և ձեզ հետ բերեք DS-160 դիմումաձևի հաստատման էջը, որի վերևի աջ անկյունում պետք է անպայման երևա անհատական շտրիխ-կոդը՝ իր հաստատման համարով։

Նմուշը՝ այստեղ:

DS-160 դիմումաձևը հաստատեք (sign and submit) հարցազրույցից առնվազն երկու ամբողջական աշխատանքային օր առաջ։

Դեսպանատան պետական տոների ցանկը տեսնելու համար այցելել այստեղ:

Համոզվե՛ք, որ DS-160 դիմումաձևի հաստատման համարը համապատասխանում է ձեր՝ հարցազրույցի ամրագրման ժամանակ մուտքագրած համարին։

Այս հրահանգներից որևէ մեկին չհետևելու դեպքում ձեր հարցազրույցը չի կայանա, և դուք ստիպված կլինեք նոր օր ամրագրել»,- նշված է ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունում։

Կարդացեք նաև

Back to top button