ԿարևորՄիջազգային

Ձերբակալվել է արքայազն Էնդրյուն. BBC

BBC-ի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում ձերբակալվել է Չարլզ III թագավորի եղբայրը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, որը Ջեֆրի Էպշտեյնի հետ կապերի պատճառով զրկվել էր բոլոր տիտղոսներից։

Ոստիկանությունը նրան ձերբակալել է «պաշտոնական դիրքի չարաշահման կասկածանքով»։

Այս շաբաթ բրիտանական ոստիկանությունը հայտարարել էր, որ հետաքննում է բողոք այն մասին, որ նախկին արքայազնը գաղտնի նյութեր է տրամադրել Էպշտեյնին։

ԱՄՆ-ում հրապարակված Էպշտեյնի գործի վերաբերյալ փաստաթղթերի մեծ մասը ցույց է տվել, որ Էնդրյուն Էպշտեյնին տրամադրել է Սինգապուր, Հոնկոնգ և Վիետնամ կատարած իր ուղևորությունների մասին զեկույցներ, ինչպես նաև ներդրումային հնարավորությունների վերաբերյալ գաղտնի մանրամասներ։

Էնդրյուն, որը հինգշաբթի օրը դարձավ 66 տարեկան, բազմիցս հերքել է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները և պնդում է, որ ոչ մի վատ բան չի արել։

Հոկտեմբերին թագավորն իր եղբորը զրկել էր արքայազնի տիտղոսից, ինչպես նաև մնացած բոլոր տիտղոսներից։ Դրանից կարճ ժամանակ առաջ էլ Էնդրյուն պաշտոնապես կամավոր հրաժարվել էր Յորքի դքսի տիտղոսից։

Կարդացեք նաև

Back to top button