
Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԿԲ-ի, Բանկերի միության և «Յանդեքս» ընկերության ներկայացուցիչների հետ նախաձեռնել է քննարկում հարկեր վճարող ու թափանցիկ աշխատող տաքսիստների վարկավորման մասով։
Նախարարը հանդիպման մասին գրել է ֆեյսբուքի իր էջում՝ ընդգծելով, որ այլ տաքսի պլատֆորմները ևս կարող են միանալ քննարկմանը։
«Եթե կան տաքսու վարորդներ, ովքեր չունեն դասակարգված վարկեր, վճարում են հարկեր իրենց գործունեությունից ու չեն կարողացել վարկավորվել իրենց թափանցիկ եկամուտներին համապատասխան, խնդրում եմ դիմել Ձեզ սպասարկող ընկերությանը, օրինակ՝ Յանդեքսին, այնուհետև վերջիններս մեզ կփոխանցեն տվյալները՝ դեպք առ դեպք բանկերի հետ քննարկելու համար»,– նշել է Պապոյանը։
«Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները բողոքի ցույցեր են անցկացրել` ահազանգելով իրենց չգրանցված լինելու խնդրի մասին, ինչի պատճառով բանկերն իրենց վարկ չեն տրամադրում։




