ԿարևորՀասարակություն

Նարեկ Մկրտչյանը նշանակվել է Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ՀՀ մշտական դիտորդ

Փետրվարի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Ալբերտ Ռամդինին է հանձնել իր հավատարմագրերը և պաշտոնապես նշանակվել Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական դիտորդ, հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Հավատարմագրերի հանձնմանը հաջորդած հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։

Կարդացեք նաև

Back to top button