Հասարակություն

Այսօր նշվում է ծխելուց հրաժարվելու միջազգային օրը

Ամեն տարի նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրը աշխարհի մի շարք երկրներում նշվում է ծխելուց հրաժարվելու միջազգային օրը: Այն սահմանվել է Ամերիկյան ուռուցքաբանական հանրության կողմից՝ 1977 թվականին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում թոքերի քաղցկեղից մահվան 90 տոկոս դեպքերը, խրոնիկական բրոնխիտից մահվան 75 տոկոսը և սրտանոթային հիվանդություններից մահվան 25 տոկոսը ծխելու հետևանք են: Բացի այդ, յուրաքանչյուր 10 վայրկյանը մեկ մոլորակի վրա ևս մեկ մոլի ծխող է մահանում:

Ծխելուց հրաժարվելու միջազգային օրվա նպատակն է նպաստել ծխախոտից կախվածության տարածվածության նվազմանը, ծխելու դեմ պայքարում ներգրավել բնակչության բոլոր շերտերին և բոլոր մասնագիտությունների բժիշկներին, ինչպես նաև հասարակությանը իրազեկել առողջության համար դրա մահացու ներգործության մասին:

Back to top button