
Ժնևում Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ եռակողմ բանակցություններն ավարտվել են, հայտարարել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար և Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Երկրորդ օրը՝ փետրվարի 18-ին, բանակցությունները տևել են երկու ժամ։ Առաջին օրը՝ փետրվարի 17-ին, հանդիպումները տևել են մոտ վեց ժամ։
«Ժնևում բանակցությունները դժվար էին, բայց գործնական։ Ուկրաինայի հարցով նոր հանդիպումը շուտով կկայանա», — ասել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Մեդինսկին։
Քննարկումները տեղի են ունեցել ռուս-ամերիկյան, ռուս-ուկրաինական և ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցային ձևաչափերով։




