Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է բացել թանգարանային հետնաբեմը՝ այս անգամ ներկայացնելով գիտահետազոտական գործունեությունը՝ դարձնելով այն ցուցադրության հիմնական նյութ։ Այստեղ կարևորագույն ձեռքբերում են համարում Մարտիրոս Սարյանի ստեղծագործություններից մեկը, որն ի հայտ է եկել նրա մեկ այլ կտավ վերականգնելիս, նկարի հետնաշերտում։ Այս նախագծով պատկերասրահը նպատակ ունի փուլ առ փուլ ներկայացնելու թանգարանում կատարվող այն աշխատանքները, որոնց շնորհիվ պահպանվում, ուսումնասիրվում և նոր կյանք են ստանում բազմաթիվ մշակութային արժեքներ։
մեկ րոպեից էլ քիչ




