ԿարևորՄիջազգային

Ռուսաստանից և Բելառուսից 10 մարզիկի թույլատրել են 2026 թվականի Պարալիմպիկ խաղերում հանդես գալ իրենց երկրների դրոշների ներքո․ AFP

Միջազգային պարալիմպիկ կոմիտեի ներկայացուցիչը AFP-ին հայտնել է, որ վեց ռուս և չորս բելառուս մարզիկի թույլատրվելու է Միլանում և Կորտինայում կայանալիք ձմեռային պարալիմպիկ խաղերում հանդես գալ իրենց երկրների դրոշների ներքո։

Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին ավելի վաղ արգելել էին իրենց երկրների խորհրդանիշները օգտագործել պարալիմպիկ խաղերին․ պատճառը Ուկրաինա լիամասշտաբ ներխուժման հետ կապված պատժամիջոցներն են։

Արգելքը շարունակում է ուժի մեջ մնալ օլիմպիական մարզիկների համար։

Անցյալ տարվա սեպտեմբերին Միջազգային պարալիմպիկ կոմիտեն վերացրել է Ռուսաստանի և Բելառուսի դրոշների օգտագործման արգելքը։

Ձմեռային պարալիմպիկ խաղերը կանցկացվեն Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում մարտի 6-ից 15-ը։ Շուրջ 600 մարզիկներ հանդես կգան 79 մարզաձևերում։

Կարդացեք նաև

Back to top button