ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ Ժնեւում նախատեսվող բանակցությունների նախօրեին հայտարարել է, որ Թեհրանը ձգտում է գործարքի եւ գիտակցում է դրա տապալման հետեւանքները։
«Կարծում եմ՝ նրանք ցանկանում են կնքել գործարք։ Եվ չեմ կարծում, որ նրանք ուզում են բախվել հետեւանքներին, եթե գործարքը չկնքվի»,- ասել է Թրամփը։
Նա Իրանին բնութագրել է «վատ բանակցող»՝ հույս հայտնելով, որ այն կլինի «ավելի խելամիտ»։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ բանակցություններին իր մասնակցությունը կլինի անուղղակի։ «Ես այս բանակցություններին կմասնակցեմ միջնորդավորված եւ դրանք շատ կարեւոր կլինեն։ Տեսնենք, թե ինչ կստացվի»,- ասել է նա։




