
Ամերիկացի ռեսթլեր եւ YouTube-բլոգեր Լոգան Փոլը հինգ տարի առաջ 5 մլն 275 հազար դոլարով գնել էր հազվագյուտ Պիկաչուի քարտ՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ։ Սակայն պարզվեց, որ դա բավականին հաջող ներդրում է, գրում է BBC-ին։ Նա քարտը վաճառել է 16 մլն 492 հազար դոլարով՝ լոտին ավելացնելով նաեւ ադամանդներով վզնոց։
Խոսքը Pikachu Illustrator քարտի մասին է, որը 1998 թվականին ստեղծվել է Pokémon-ի նկարազարդումների մրցույթի համար։ Նման ընդամենը 39 օրինակ կա։
Լոգան Փոլը քարտը վաճառքի էր հանել Goldin աճուրդում։ Աճուրդը տեւել է 42 օր։
Guinness World Recordsի ներկայացուցիչ Սառա Քեսոնը հաստատել է, որ սա երբեւէ աճուրդում վաճառված ամենաթանկ քարտն է։
Աճուրդը հաղթող է վենչուրային ներդրող Էյ Ջեյ Սկարամուչին՝ ֆինանսիստ եւ Սպիտակ տան հաղորդակցության նախկին տնօրեն Էնթոնի Սկարամուչիի որդին։




