ԿարևորՄշակույթ

Մահացել է հոլիվուդյան աստղ Ռոբերտ Դյուվալը

Աշխարհահռչակ «Կնքահայրը» եւ «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմերով աշխարհին  հայտնի Ռոբերտ Դյուվալը մահացել է 95 տարեկանում, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները։

Դերասանը մահացել է կիրակի օրը՝ Վիրջինիա նահանգի իր տանը, նշված է նրա կնոջ` Լուսիանայի անունից տարածված հայտարարության մեջ։

«Ամբողջ աշխարհի համար նա դերասան էր, «Օսկար» մրցանակի դափնեկիր, ռեժիսոր եւ պատմող։ Ինձ համար նա պարզապես ամեն ինչ էր»,- ասել է Լուսիանան։

Դյուվալը վեց անգամ առաջադրվել էր «Օսկար» մրցանակի , 1983 թվականին ստացել այն  «Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում` «Նուրբ գթասրտություն» ֆիլմում անհաջողակ քանթրի երգչի կերպարի համար։

Կարդացեք նաև

Back to top button