
Լուսինե Վասիլյան
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Ազգային ժողովն այսօր շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը: Պատգամավորները հասցրել են ոչ միայն տասնյակից ավելի օրինագծեր քննարկել ու քվերակել, այլ նաև հյուրընկալել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությանն ու լսել Ներկայացուցիչների պալատի նախագահի ելույթը:
Սրան զուգահետ էլ՝ հերթական նիստն է հրավիրել ոչ իշխանական եռյակը՝ հայտարարելով հերթական հանրահավաքն անցկացնելու մտադրության մասին




