ԿարևորՍպորտ

Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի հետ

«Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի հետ:

Վերջինս վերահաստատել է, որ այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային կարիերայի վրա:

ՀՖՖ հաղորդմամբ, Եղիշե Մելիքյանը և Հենրիխ Մխիթարյանը նաև քննարկել են ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցեր:

Ավելի վաղ Մելիքյանը հայտարարել էր. «Անպայման փորձելու եմ իրեն հետ բերել։ Առայժմ կոնկրետ իր կարծիքը չգիտեմ, ավելի կոնկրետ կիմանամ, երբ հանդիպենք,  նստենք, խոսենք։ Բայց անպայման փորձելու եմ»։ 

Կարդացեք նաև

Back to top button