
Փետրվարի 13-ից 21-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվում է «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարը։
«Masters» շրջանային մրցաշարում 3 խաղափուլից հետո գրոսմայստերներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը ունեն 2 միավոր և կիսում են առաջին հորիզոնականը:
«Challengers» շրջանային մրցաշարում գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը ունի 2 միավոր և կիսում է երկրորդ հորիզոնականը:
«Futures» շրջանային մրցաշարում միջազգային վարպետ Արթուր Դավթյանը նույնպես 2 միավորով կիսում է առաջին հորիզոնականը:




