Հասարակություն

Աշխարհի առաջնության տոմսեր ունեցող անձինք ԱՄՆ վիզայի համար կարող են դիմել արտահերթ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ 2026թ․ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության տոմսեր ունեցող անձինք, որոնց անհրաժեշտ է ԱՄՆ վիզա, կարող են վիզայի հարցազրույցի օր ամրագրել արտահերթ ժամադրության ամրագրման համակարգի միջոցով (FIFA PASS), տեղեկանում ենք դեսպանության Ֆեյսբուքի էջից։

«Բոլոր դիմորդները, այդ թվում՝ նրանք, ովքեր ունեն առաջնության տոմս, պետք է կարողանան ապացուցել, որ համապատասխանում են վիզա ստանալու պահանջներին։ Ամրագրե՛ք ձեր հարցազրույցի օրը հիմա, որպեսզի պատրաստ լինեք ձեր ճամփորդությանն այս ամռանը։ Հավելյալ տեղեկության համար այցելեք state.gov/fifa-world-cup-26-visas»,- նշված է գրառման մեջ։

Կարդացեք նաև

Back to top button