Հասարակություն

Ձերբակալվել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով ձերբակալվել է փորձագետ Սարգիս Հայրապետյանը։

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետ Սարգիս Հայրապետյանը` հանցագործությամբ տուժողի առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը նվազեցնելու համար, դեպքին առնչվող զինծառայողներից մեկից պահանջել է 150.000 ՀՀ դրամ։

Ապացույցների համակցության հիման վրա կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով Ս.Հայրապետյանը ձերբակալվել է։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Back to top button