ԿարևորՔաղաքական

Յանակիս Օմիրու.«Մեր բոլոր ջանքերը բախվում են թուրքական անհանդուրժողականությանը և ամբարտավանությանը»

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Մեր բոլոր ջանքերը բախվում են թուրքական անհանդուրժողականությանը և ամբարտավանությանը՝  այսօր խորհրդարանում ասել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն: Նրա  գլխավորած պատվիրակությանն այսօր հյուրընկալել են խորհրդարանում: Ներկայացուցիչների պալատի նախագահը ելույթ է ունեցել արտահերթ նիստի ժամանակ:  Նա անդրադարձել է հայ- կիպրական հարաբերություններին,  երկու ժողովուրդների երկարամյա բարեկամությանը, խոսել է  նաև Թուրքիայի հետ երկու երկրների հարաբերությունների ընդհանրությունների մասին:

Արդեն քառասուն տարի Թուրքիան օկուպացված է պահում Կիպրոսի Հանրապետության տարածքի մեծ մասը՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու առաջադրելով պայմաններ, որոնք տանում են  «երկու պետության» սկզբունքին՝ ասաց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը:

«Նման պայմաններում Կիպրոսը ստիպված էր կասեցնել հիմնախնդրի շուրջ բանակցություններում իր մասնակցությունը եւ հայտարարել Թուրքիայի դեմ քաղաքական եւ իրավական քայլերի ձեռնարկման մասին»:

Իսկ ելույթը  Յանակիս Օմիրուն  ամփոփեց հետևյալ դիտարկումով. Կիպրոսը եւ Հայաստանը պետք է ակտիվացնեն երկկողմ հարաբերությունները, միավորեն միջազգային կազմակերպություններում իրենց ջանքերը եւ օգտագործեն կիպրական ու  հայկական սփյուռքի լծակները որոշումներ կայացնող ատյաններում՝ ընդհանուր ճակատ ձեւավորելով ընդդեմ Թուրքիայի քաղաքականության:

Կարդացեք նաև

Back to top button