ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ը պատրաստվում է ուժեղացնել ռազմական ներկայությունը Մերձավոր Արեւելքում` Իրանի հետ բանակցությունների ֆոնին

Թրամփը փաստացի հաստատել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արեւելքում՝ Իրանի հետ լարվածությունը թուլացնելուն ուղղված դիվանագիտական գործընթացին զուգահեռ, գրում է Al Jazeera-ն։

Նախօրեին` Թրամփը, առանց մեկնաբանության, իր Truth Social հարթակում տարածել է The Wall Street Journal-ի հոդվածը՝ «Պենտագոնը պատրաստվում է երկրորդ ավիակիրը տեղակայել Մերձավոր Արեւելքում» վերնագրով։

Հոդվածում, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, նշվում է, որ Պենտագոնը զինված ուժերին հանձնարարել է պատրաստել ավիակիրային հարվածային խումբ՝ տարածաշրջան ուղարկելու համար։ Այն պետք է միանա այնտեղ արդեն տեղակայված «USS Abraham Lincoln» ավիակրին։

Հրապարակումը հաջորդել է Սպիտակ տանը Թրամփի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպմանը։ Նեթանյահուն Թեհրանի նկատմամբ ամերիկյան ավելի կոշտ քաղաքականության կողմնակից է, սակայն հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը շեշտել է, որ նախընտրում է Իրանի հետ դիվանագիտական համաձայնության հասնել։

Թրամփը հույս ունի, որ Իրանի հետ համաձայնագիրը կարող է կնքվել հաջորդ ամիս։

«Մենք պետք է գործարքի գնանք, հակառակ դեպքում դա [հետեւանքը] շատ ծանր կլինի, շատ ծանր», — լրագրողներին ասել է Թրամփը։

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ն եւ Իրանը Օմանում անցկացրել են անուղղակի բանակցությունների առաջին փուլը։ Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարել են դիվանագիտական ուղին շարունակելու պատրաստակամության մասին, սակայն բանակցությունների  հերթական փուլի ժամկետներ դեռ չեն հայտարարվել։

Կարդացեք նաև

Back to top button