ԿարևորՄիջազգային

Ուկրաինան կարող է պատրաստ լինել «Դոնեցկի մարզի տարածքներից հրաժարվելուն». The Atlantic

Ուկրաինայի նախագահին նվիրված «Շոումեն» գրքի հեղինակ, The Atlantic-ի լրագրող Սայմոն Շուստերին Զելենսկու երկու խորհրդականներ հայտնել են, որ Կիեւը «կարող է պատրաստ լինել ամենածանր զիջումների՝ Դոնեցկի մարզի տարածքներից հրաժարվելուն»։

Նրանք նշել են, որ Նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակված Կիրիլ Բուդանովը խորհրդակցում է պետության ղեկավարի խորհրդականների հետ զորքերի հնարավոր դուրսբերման իրավական և գործնական հարցերի շուրջ։

Մասնավորապես, քննարկվում է, թե ինչպես դա անել, որպեսզի այդ տարածքները չանցնեն Ռուսաստանի վերահսկողության տակ։

«Նրանք իսկապես ստեղծագործ մոտեցում են ցուցաբերում՝ ուսումնասիրելով հնարավորությունները, թե ինչպես դա անել, որ մարդիկ համաձայնեն»,- իր աղբյուրներից մեկին վկայակոչելով` գրում է Շուստերը։

Նրան ընդարձակ հարցազրույց է տվել նաեւ Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին նշել է, թե դեմ չէ Ռուսաստանի հետ խաղաղություն հաստատելու նպատակով տարածքների վերաբերյալ հանրաքվե անցկացնելուն, բայց այն պիտի համադրվի նախագահական ընտրությունների հետ ու քվեարկության դրվող գործարքը պետք է ընդունելի լինի Ուկրաինայի համար։

Զելենսկին պնդել է, որ նախագահական ընտրությունների գաղափարը ռուսական կողմին է, «քանի որ նրանք ուզում են ազատվել ինձնից»։

Կարդացեք նաև

Back to top button