
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1067-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը:
Նախագծով առաջարկվում է վերոնշյալ որոշման դրույթները համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին:
Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ եկամուտների հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձն օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված հայտարարագիրը:




