
Փետրվարի 10-ին Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Բելգիայի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Բելգիա ընդլայնվող հարաբերությունների շրջանակում նախատեսվող բարձրաստիճան այցերին, համագործակցության մակարդակի բարձրացման հարցերին։
Դեսպան Բալայանը ներկայացրել է վաշինգտոնյան համաձայանությունների արդյունքները՝ առանձնանշելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարված այցի գլխավոր արդյունքները ձեռքբերումները։ Այս համատեքստում դեսպանը կարևորել է հարատև խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը՝ ընդգծելով «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի հնարավորությունները։
Տ․ Բալայանը կրկին բարձրացրել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների վերադարձի հրամայականը՝ խաղաղության ամրապնդման համատեքստում։
Դեսպան Բալայանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի խորհրդարանականների անվերապահ աջակցության և Հայաստանին առնչվող թեմաներում շարունակական հետևողականության համար։




