
Կանադայի արևմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգի Թամբլեր Ռիջ քաղաքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել, առնվազն 25-ը վիրավոր է, որոնցից 2-ի վիճակը գնահատվում է ծանր, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։
Ենթադրյալ հարձակվողը ինքնասպան է եղել։ Ինչպես նշել է AFP-ն, կանադական լրատվամիջոցները սկզբում հայտնել են, որ կրակողը կին է եղել, սակայն ոստիկանությունը դեռևս չի հրապարակել հարձակվողի մասին մանրամասներ։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ «սարսափած» է կրակոցների մասին լուրից։ «Իմ աղոթքներն ու խորին ցավակցությունները ուղղված են այն ընտանիքներին, ովքեր կորցրել են սիրելիներին այս սարսափելի բռնության ակտի ժամանակ», — հավելել է քաղաքական գործիչը։
I am devastated by today’s horrific shootings in Tumbler Ridge, B.C. My prayers and deepest condolences are with the families and friends who have lost loved ones to these horrific acts of violence.
— Mark Carney (@MarkJCarney) February 11, 2026
I join Canadians in grieving with those whose lives have been changed…




