
ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ քննարկել ենք նաեւ Բաքվում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը։ Եվ ընդհանրապես, բոլոր վերաբերելի ձևաչափերում մենք այդ հարցը պարբերաբար բարձրացրել ենք, բարձրացնում ենք և հետևողական կլինենք այդ հարցի լուծման մեջ, Հանրային հեռուստատեսության եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խնդրում եմ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալել ինձնից, բայց ասում եմ՝ այդ հարցը եղել է օրակարգում և հարցը քննարկվել է օրակարգում։ Որևէ բանակցություն չկա, որտեղ այդ թեմային չանդրադառնանք»,– ասել է նա։




