ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ն, շրջելով էջը, նոր գլուխ է բացում Ադրբեջանի հետ հարաբերություններում

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է «շրջել էջը և նոր գլուխ բացել» Ադրբեջանի հետ հարաբերություններում։

«Շատ երկար ժամանակ սա ոչ բավարար գնահատված, բայց շատ, շատ կարևոր գործընկերություն և բարեկամություն է եղել Միացյալ Նահանգների համար», — ասել է նա Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին։ Բաքվում ԱՄՆ փոխնախագահը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին ելույթ է ունեցել ռազմավարական համագործակցության կանոնադրության ստորագրումից հետո։

Վենսի խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է «շրջել էջը և բացել նոր գլուխ» Բաքվի հետ հարաբերություններում։ Խոսքը ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև «ավելի ամուր» հարաբերությունների մասին է, շեշտել է փոխնախագահը։

«Մենք ստորագրել ենք ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Կարծում եմ՝ սա պաշտոնականացնում է այդ գործընկերությունը և շատ հստակ ազդակ է, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները ամուր են և շարունակում են գերազանց արդյունքներ տալ մեր երկու ժողովուրդների համար», — հավելել է Վենսը։

 Վենսը Բաքու է մեկնել Հայաստանից։ Մեկնելուց առաջ նա լրագրողներին ասել էր, որ պատրաստվում է հայ գերիների թեման քննարկել Ադրբեջանում։

Կարդացեք նաև

Back to top button