ԿարևորՔաղաքական

Մեկնարկել է ՀՀ վարչապետի ու ԱՄՆ փոխնախագահի առանձնազրույցը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առանձնազրույցը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է ֆեյսբուքի իր էջում։

«Առանձնազրույց պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ»,- գրել է Փաշինյանը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին։ ԱՄՆ փոխնախագահը Հայաստան է ժամանել կնոջ և երեխաների հետ։

Հանդիպումից հետո Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ փոխնախագահը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Կարդացեք նաև

Back to top button