
Վերջին երեք ու կես տարվա ընթացքում շուրջ 60 հա-ով ավելացել են Երևանի կանաչ տարածքները, ինչը ծավալներով ավելին է, քան դրան նախորդած 22 տարիների ընթացքում ստեղծված կանաչ տարածքը, տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքէջից։
Նշվում է, որ այս պահին այդ ցուցանիշը 910 հա է, որը ԽՍՀՄ լավագույն տարիների ցուցանիշն է. Երևանն ամբողջությամբ վերականգնել է կորցրած կանաչ տարածքները։




