ԿարևորՀասարակություն

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և «Ինգո Արմենիա», «ԷՖԵՍ», «Լիգա Ինշուրանս» ու «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների համագործակցությունն այսուհետ պաշտոնական հիմք ունի. ստորագրվել է հուշագիր Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և «Ինգո Արմենիա», «ԷՖԵՍ», «Լիգա Ինշուրանս» և «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների միջև, հայտնում են առողջապահության նախարարությունից։

Համատեղ նախաձեռնությունների իրականացման և փորձի փոխանակման արդյունքում` կապահովվի առողջապահական ծառայությունների որակի և հասանելիության բարձրացում, շահառուների սպասարկման գործընթացի բարելավում, տվյալների անվտանգ և ժամանակին փոխանակում:

«Առողջապահական բազային ու առաջնահերթ խնդիրներին է ուղղված պետական ապահովագրական փաթեթը, բայց, իհարկե, ակնկալում ենք հավելյալ ծառայություններ, որոնք պետք է առաջարկեն մասնավոր ապահովագրական ընկերությունները»,- առողջապահական ապահովագրության լիարժեք փաթեթ ունենալու գործում կարևորելով մասնավոր հատվածի հետ համագործակցությունը` նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այսպիսով` պետական ապահովագրական համակարգի ներդրումը ոչ միայն չի խոչընդոտի մասնավոր ապահովագրական ընկերությունների աշխատանքը, այլև` նոր հնարավորություններ կստեղծվեն»,- նշված է հաղորդագրությունում:

Կարդացեք նաև

Back to top button