
Ճապոնիայում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում վարչապետ Սանաե Տակաիչիի գլխավորած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կկարողանա ապահովել խորհրդարանական մեծամասնություն, հայտնում է NHK հանրային հեռարձակողը, գրում է BBC-ին։
Վերջին կանխատեսումների համաձայն՝ իշխող կուսակցությունը կարող է ստանալ մինչև 300 մանդատ՝ խորհրդարանի ստորին պալատի 465 տեղերից՝ արդեն իսկ հաղթահարելով մեծամասնության համար անհրաժեշտ 233 մանդատի շեմը։
Տակաիչին, որը չորս ամսից էլ քիչ ժամանակ առաջ է ստանձնել պաշտոնը և դարձել Ճապոնիայի առաջին կին վարչապետը, պահպանել է բարձր վարկանիշը։
Պահպանողական քաղաքական գործիչը հայտնի է իր ակտիվ հանրային գործունեությամբ և սոցիալական ցանցերում ներկայությամբ, ինչպես նաև միջազգային ուշադրություն է գրավել վերջին շաբաթներին տեղի ունեցած մի շարք խորհրդանշական ելույթներով։




