
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Խորհուրդը քննարկել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին վերաբերող հարցերը, մասնավորապես`
- քննիչ հանձնաժողովների իրավասության ոլորտների,
- հանձնաժողովների անդամների թվի և անդամների տեխաբաշխման մեխանիզմի,
- քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկման և դրա հետևանքներին առնչվող թեմաները:
Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել քննարկումները նշյալ թեմաների շուրջ:




