ԿարևորՀասարակություն

Վերաքննիչ դատարանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ տնային կալանք է կիրառել

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխել՝ կալանքի փոխարեն սահմանելով տնային կալանք։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել էր հունիսի 28–ին։

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հոկտեմբերի 3–ին հրապարակել է Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 2 տարվա ազատազրկման։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Պաշտպանական կողմը ներկայացրել էր վերաքննիչ բողոք՝ պահանջելով ամբողջությամբ բեկանել դատավճիռը և հռչակել արքեպիսկոպոսի անմեղությունը։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նաև իր իրավունքների պաշտպանության համար դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Կարդացեք նաև

Back to top button