
Հայաստանում անցած տարի հայկական ծագման արտադրանքի արտահանումը աճել է մոտ 10 տոկոսով՝ հասնելով 4,4 մլրդ դոլարի, ինչը էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը որակել է որպես պատմական լավագույն ցուցանիշ։
Նախարարը վստահեցրել է, որ մի քանի տարի առաջվա համեմատ մեր արտադրողականությունը կրկնապատկվել է։
«Սա նշանակում է, որ նույն մարդը պայմանական, նույն գործարանում նույն ժամանակահատվածում 2 անգամ ավելի շատ արդյունք է տալիս, երկու անգամ ավելի արդյունավետ է աշխատում»,- ասել է նա։




