
Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում անհայտ անձը այսօր մի քանի կրակոց է արձակել Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեեւի ուղղությամբ եւ փախուստի դիմել դեպքի վայրից։ Միջադեպը տեղի է ունեցել Վոլոկոլամսկի խճուղու վրա գտնվող բնակելի շենքում, հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
Տուժածը հոսպիտալացվել է։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության փորձի հատկանիշներով։
Այժմ Քննչական կոմիտեի քննիչներն ու քրեագետները աշխատում են դեպքի վայրում։ Կատարվում են քննչական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ սպանության փորձին առնչվող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Մոսկվայի դատախազությունը հայտնել է, որ գործի քննությունը վերցրել է վերահսկողության տակ։
«Կոմերսանտ»-ը հայտնում է, որ Վլադիմիր Ալեքսեեւը Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի Հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալն է։




