
Այսօր Իտալիայում սկսվում են 2026թ. Ձմեռային օլիմպիական խաղերը։ Այն անցկացվելու է Միլանում եւ Կորտինա դ’Ամպեցոյում ու կոչվում են Միլան Կորտինա 2026։
Փետրվարի 6-22-ը անցկացվելիք խաղերին Հայաստանը հանդես կգա հինգ մասնակցով։
Մեր երկիրը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաեւ Կարինա Ակոպովա- Նիկիտա Ռախմանին գեղասահորդների զույգը։
Հենց այսօր էլ նախատեսված են գեղասահորդների ելույթները կարճ ծրագրի որակավորման փուլում։
Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերում կխաղարկվեն 116 մեդալներ, մրցումները կանցկացվեն 16 մարզաձեւերում:




