Քաղաքական

Ղարաբաղի հարցը չի լուծվում, որովհետև Ռուսաստանի ու Արևմուտքի միջև տարաձայնություն կա. Մեվլութ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «Կանալ 24» հեռուստաալիքի եթերից անդրադարձել է միջազգային ու տարածաշրջանային մի շարք խնդիրների: Չավուշօղլուն խոսել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի մասին: ermenihaber.am կայքի տեղեկացմամբ, նախարարը ընդգծել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև սառը պատերազմը ըստ էության չի ավարտվել: Թեև Բեռլինի պատը քանդվել է, բայց չեն քանդվել «մարդկանց գիտակցության մեջ առկա պատնեշները»: «Ինչո՞ւ չի լուծվում Ղարաբաղի հարցը: Որովհետև Ռուսաստանի ու Արևմուտքի միջև տարաձայնություն կա: Դեռևս շարունակվող սառը պատերազմի համար վճարում են Ուկրաինան, Հայաստանը, Վրաստանը», ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Back to top button