ԿարևորՔաղաքական

Ոչ միայն չենք փակում ատոմակայանը, այլ նաև գնում ենք ևս 10 տարով շահագործման ժամկետի երկարացման․ Խուդաթյան

Կառավարությունը ատոմակայանը փակելու որոշում չունի, այլ գնում է ևս 10 տարով շահագործման ժամկետի երկարացման, իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Հայտնի անեկդոտի հերոսի նման կոկորդիլոս քշողները հիմա էլ ատոմակայանի փորձագետ են դարձել ու գուժում են, թե հասեք, փրկեք, կառավարությունը որոշել է ատոմակայանը փակել։

Իսկ իրականում ոչ միայն չենք փակում ատոմակայանը, այլ նաև գնում ենք ևս 10 տարով շահագործման ժամկետի երկարացման, ինչի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են»,- գրել է Խուդաթյանը։

Կարդացեք նաև

Back to top button