Հասարակություն

Փետրվարի 8-ից կսկսվի անգլերենի միասնական քննության վերահանձնման հայտագրումը. ԳԹԿ

Գնահատման և թեստավորման կենտրոնից հայտնում են, որ հունվարի 31-ին Անգլերեն առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմոդները հայտագրվելու համար պետք է մուտք գործեն dimord.am կայքի իրենց անձնական էջ և սեղմեն «Վերահանձնել» կոճակը։

Դրանից հետո դիմորդի էլեկտրոնային հասցեին կուղարկվի վերահանձնմանը մասնակցելու հաստատումը։

Քննությունից 3 օր առաջ դիմորդին կուղարկվի անցաթուղթը, որտեղ նշված կլինեն քննության վայրը և ժամը։

ԳԹԿ-ից հայտնում են, որ նախկինում ներկայացված դիմորդի բոլոր տվյալները պահպանված են համակարգում, և դրանք կրկնակի ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

Մրցույթին կմասնակցի քննությունների առավել բարձր միավորը։

Նշվում է, որ հայտագրման գործընթացը կսկսվի փետրվարի 8-ին, ժամը 12:00-ին և կավարտվի փետրվարի 12-ին, ժամը 23:00-ին:

Կարդացեք նաև

Back to top button