ԿարևորՀասարակություն

Արայիկ Հարությունյանը դատապարտվեց ցմահ, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը` 20 տարվա ազատազրկման. հրապարակվում է հայ գերիների նկատմամբ վճիռը (լրացվող)

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա մեղադրվում է Ադրբեջանում «ռազմական հանցագործություններ» կատարելու մեջ։

Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման:

Արցախի ՊԲ նախկին ղեկավար Լևոն Մնացականյանը, ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը ևս դատապարտվեցին ցմահ ազատազրկման։

Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Արցախի նախկին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: 

Մադաթ Բաբայանը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման, իբրև թե «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցության մեղադրանքով։

Բաքվի կողմից կազմակերպված շինծու դատավարությունը սկսվել է 2025 թվականի հունվարի 17-ին։

Դեկտեմբերի 26-ին դատավորների կազմը հեռացել էր խորհրդակցական սենյակ։

Կարդացեք նաև

Back to top button