Քաղաքական

ՀՀԿ-ն ԳՄ նիստ է հրավիրել

Հանրապետական կուսակցությունն այս շաբաթ Գործադիր մարմնի նիստ է հրավիրել նոյեմբերի 20-ին, լրագրողներին տեղեկացրել է ՀՀԿ Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Նիստը կսկսվի ժամը 20.00-ին: Օրակարգը, հայտնի չէ, կձեւավորվի տեղում: ՀՀԿ-ն նախորդ շաբաթ նիստ չէր գումարել, քանի որ ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը մեկնել էր Արցախ: Այս տարի  ՀՀ 16 ԳՄ եւ 2 խորհրդի նիստ է անցկացրել: Ըստ կուսակցության կանոնադրության՝ ՀՀԿ-ն պետք է տարեկան 3 անգամ Խորհրդի նիստ հրավիրի, ինչը նշանակում է, որ մինչեւ տարեվերջ դեռ մեկ Խորհրդի նիստ կհրավիրեն:

Կարդացեք նաև

Back to top button