Քաղաքական

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի դիմավորման արարողությունը՝ ՊՆ վարչական համալիրում

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի դիմավորման հանդիսավոր արարողությունը, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Փետրվարի 2-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։

Հնչել են Հայաստանի և Հնդկաստանի պետական օրհներգերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button